Ասիական զարգացման բանկը գնահատել է համաշխարհային տնտեսությանը հասցված վնասը
![]() Համաձայն Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կանխատեսման՝ համաշխարհային տնտեսության կորուստները կորոնավիրուսի համավարակի պատճառով 2020 թվականին կկազմեն 5,8 տրիլիոն դոլարից մինչև 8,8 տրիլիոն դոլար, կամ համաշխարհային ՀՆԱ-ի 6,4-ից մինչև 9,7%-ը, եթե պետությունները չձեռնարկեն անհրաժեշտ միջոցները: ԱԶԲ-ը վատթարացրել է իր կանխատեսումը, որը տրվել էր դեռևս ապրիլին, քանի որ սահմանված սահմանափակումները, որոնք շարունակում են կիրառվել շատ երկրներում, բացասաբար են անդրադառնում երկրների տնտեսությունների վրա: Ըստ բանկի կանխատեսման՝ առավելապես հիվանդության բռնկումից տուժել են այն երկրները, որտեղ կիրառվել են խիստ սահմանափակումներ, ինչը հանգեցրել է ներքին պահանջարկի կտրուկ անկման: Համաճարակից տուժել են այն երկրները, որոնք ունեն բաց տնտեսություն և այն երկրները, որոնց տնտեսությունները կախված են զբոսաշրջությունից և հումքային ապրանքների արտահանումից։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
