Կոնգրեսը Չինաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ է ներկայացրել
![]() Հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը Սենատ է ներկայացրել COVID-19-ի համար պատասխանատվության օրինագիծ, որն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին թույլ կտա պատժամիջոցներ կիրառել Չինաստանի նկատմամբ, եթե երկիրը լիարժեք զեկույց չներկայացնի կորոնավիրուսի բռնկման վերաբերյալ, գրում է Интерфакс-ը։ «Ես վստահ եմ, որ եթե չլիներ Չինաստանի Կոմունիստական կուսակցության խաբեությունը, ապա ԱՄՆ-ում համավարակ չէր լինի: Չինաստանը հրաժարվում է միջազգային հանրությանը թույլ տալ Ուհանի լաբորատորիայում հետաքննություն անցկացնել: Նրանք հրաժարվում են մասնագետներին թույլ տալ ուսումնասիրել, թե ինչպես է տարածվել համավարակը: Ըստ ինձ՝ Չինաստանը երբեք չի համագործակցի լուրջ հետաքննության հետ, քանի դեռ ստիպված չէ դա անել: Այս կոշտ օրինագիծը պատժամիջոցներ կկիրառի Չինաստանի նկատմամբ, քանի դեռ երկիրը չի համագործակցում»,- ասել է սենատորը: Փաստաթղթի համաձայն, Թրամփը 60 օրվա ընթացքում պետք է հաստատի Կոնգրեսին, որ Չինաստանը լիարժեք զեկույց է տրամադրել ԱՄՆ-ին, նրա դաշնակիցներին կամ ՄԱԿ-ի սուբյեկտների կողմից իրականացված ցանկացած հետազոտության վերաբերյալ։ Բացի այդ, Գրեհեմը պահանջում է, որպեսզի Չինաստանի իշխանությունները փակեն ծովամթերքների բոլոր շուկաները և ազատ արձակեն Հոնկոնգում ձերբակալված ակտիվիստներին՝ համաճարակի տարածումից ի վեր: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
