Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Աշխարհում ամենաշատ վաճառվող սմարթֆոնները

3659
Շաբաթ, 09 մայիսի, 2020 թ., 15:15
Աշխարհում ամենաշատ վաճառվող սմարթֆոնները

Canalys վերլուծական ընկերության մասնագետները կազմել են աշխարհում ամենատարածված սմարթֆոնների հնգյակը, որոնք վաճառվել են 2020 թվականի առաջին եռամսյակում, գրում է РИА Новости-ն։
Ամենավաճառված մոդելն iPhone 11-ն է: Այս սմարթֆոնի ավելի քան18 մլն օրինակ է վաճառվել:
Վարկանիշային աղյուսակի երկրորդ տեղը զբաղեցրել է Redmi Note 8/8T-ն՝ ավելի քան 8 մլն վաճառված օրինակով։ Samsung Galaxy A51-ը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը՝ իր 6 մլն վաճառված օրինակով։
Ամենատարածված գաջեթների հնգյակում են նաև Samsung Galaxy A10s-ը և Redmi Note 8 Pro-ն։