ԱՄՆ գանձապետարանը մտադիր է ռեկորդային՝ 2,9 տրիլիոն դոլար պարտք վերցնել
![]() ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ իշխանությունները մտադիր են տարվա երկրորդ եռամսյակի համար (ապրիլ-հունիս) պարտք վերցնել ռեկորդային՝ 2,99 տրիլիոն դոլար՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ֆինանսատնտեսական ճգնաժամը հաղթահարելու նպատակով: Նախարարությունը երկուշաբթի հայտարարել էր, որ նշված գումարը գերազանցելու է 530 միլիարդ դոլար արժողությամբ եռամսյակային փոխառությունները, որոնք կատարել էին 2008 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին՝ ֆինանսական ճգնաժամի պայմաններում: 2019-ին ամբողջ տարվա համար երկրի իշխանությունների վերցրած պարտքը կազմում էր 1,28 տրիլիոն դոլար, հայտնում է AP-ն: Ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ 2,99 տրիլիոն դոլարն անհրաժեշտ է կառավարության կողմից հաստատված տարբեր ծրագրերի իրականացման համար՝ աշխատողներին և ձեռնարկություններին աջակցելու, աշխատավարձերի պաշտպանության և այլ միջոցառումների համար: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
