Սմարթֆոնների համաշխարհային մատակարարումները ցույց են տվել պատմության մեջ ամենավատ ցուցանիշը
![]() 2020 թվականի առաջին եռամսյակում 11.7%-ով նվազել է արտադրողների կողմից վաճառքի հանված սմարթֆոնների քանակը։ IDC ընկերության վերլուծաբանները նշում են, որ անկումը կանխատեսելի էր․ տարվա առաջին եռամսյակում սկսվեց կորոնավիրուսի համավարակը, և Չինաստանում գործարանները դադարեցրեցին արտադրությունը, իսկ աշխարհի բոլոր սմարթֆոնների մոտ մեկ քառորդը արտադրվում է Չինաստանում: Ամենաշատը տուժել է Samsung-ը, որի մատակարարումները նվազել են 19%-ով: Huawei-ի կորուստները համեմատական են, սակայն չինական Vivo-ն և Xiaomi-ն ցույց են տալիս դրական դինամիկա։ Սա բացատրվում է նրանով, որ այս ընկերությունները մեծ հաջողություններ ունեն Հնդկաստանի շուկայում: Apple-ը կրճատել է մատակարարումներն ընդամենը 0,4%-ով և նույնիսկ մի փոքր ավելացրել է շուկայում իր մասնաբաժինը՝ 12%-ից հասցնելով մինչև 13%: Այս ցուցանիշները կապված են iPhone 11-ի վաճառքի հաջողության հետ: Համաձայն ՌԴ պետական վիճակագրական ծառայության տվյալների՝ Ռուսաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում սմարթֆոնների գները նվազել են 0,1%-ով: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
