ԱՄՆ-ը հետաքննում է #OPEC-ի բանակցությունների վերաբերյալ հավանական արտահոսքը
![]() ԱՄՆ ապրանքային ֆյուչերսների առևտրի հանձնաժողովը (Commodity Futures Trading Commission; CFTC) հետաքննություն է սկսել մարտի ընթացքում նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) բանակցությունների վերաբերյալ ոչ հրապարակային տեղեկությունները ժամանակից շուտ թրեյդերներին հայտնի դառնալու վերաբերյալ, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին: Ըստ գործակալության՝ հետաքննությանը միացել են Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) և ԱՄՆ պետդեպարտամենտը: Գործակալության անանուն զուցակիցները նշել են, որ արտահոսքը վերաբերում է Ռուսաստանի կողմից պատրաստված ՕՊԵԿ+ այլ անդամների հետ փոխգործակցության ռազմավարության նախագծին: Ըստ նրանց, հանձնաժողովը շահագրգռված է պարզել, թե արդյոք թրեյդերները, ովքեր բանակցությունների վերաբերյալ ինսայդերային տեղեկություններ են ունեցել, կարող էին վաստակել «հարյուր միլիոնավոր դոլարներ նավթի գների տատանումների վրա խաղադրույքներ կատարելով»: Թրեյդերների ինքնությունը հաստատված չէ, սակայն, ինչպես գործակալության զրուցակիցներն են նշում, «նրանք ռուս պաշտոնյաներ չեն»: Միևնույն ժամանակ, ըստ աղբյուրներից մեկի, «մարդիկ, ովքեր խաղադրույքներ են կատարել, ներգրավվել են Կրեմլին մոտ կանգնած մարդկանց»: Մեկ այլ աղբյուրի համաձայն, CFTC-ի կողմից սկսված հետաքննությունը վերաբերում է CME Group բորսային խմբի գործողություններին (որոնք ներառում են Չիկագոյի առևտրային բորսան, Չիկագոյի առևտրի խորհուրդը և Նյու Յորքի ապրանքային բորսան, որը վաճառում է WTI տեսակի նավթը): |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
