ԱՄՆ նավթային ընկերությունները դադարեցրել են արդյունահանումը
![]() Ամերիկյան նավթային Texland Petroleum LP-ն որոշում է կայացրել դադարեցնել նավթի արդյունահանումը բոլոր հորերում՝ պահանջարկի կտրուկ անկման պատճառով, գրում է Wall Street Journal-ը: «Մենք նախկինում դա չենք արել․ միշտ կարողացել ենք նավթ վաճառել նույնիսկ վատ գնով»,- հայտարարել է ընկերության նախագահ Ջիմ Ուիլկեսը: Նավթային ընկերությունը դիմել է իշխանություններին վարկի ստացման համար, որը թույլ կտա 73 աշխատակցի վճարել աշխատավարձը, գրում է թերթը: Խոշոր ընկերությունները նույնպես կրճատում են արտահանումը։ Բացի Texland-ից, Continental Resources ընկերությունը նախատեսում է ապրիլ և մայիս ամիսներին իջեցնել նավթարդյունահանման ծավալը՝ մոտ 30%-ով: Բացի այդ, Parsley Energy դադարեցրել է աշխատանքը մոտ 150 հորատանցքերում, նշում է The Wall Street Journal-ը: Parsley Energy-ի գործադիր տնօրեն Մեթ Գալագերի խոսքով՝ ընկերության աշխատանքն այլևս ծախսարդյունավետ չէ: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
