«Մեր ու տարածաշրջանի տնտեսական կանխատեսումները»․ Արա Գալոյան
![]() «Պոլիտէկոնոմիայի» տնտեսական մեկնաբան Արա Գալոյանի դիտարկումները. մեր ու տարածաշրջանի տնտեսական կանխատեսումները Միջազգային ֆինանսական կազմակերպությունները, կարծես, դուրս են գալիս համավարակի թմբիրից: Կամ համաշխարհային աշխատուժի կարանտինային ռեժիմում հայտնվելու պարագային արդեն «հանդգնում» են կանխատեսումներ հրապարակել: Մեզ համար հարկավ ամենահետաքրքիրը մեր ու տարածաշրջանային երկրների տնտեսությունների հետ կատարվելիքի սպասումներն են: Մեր տարածաշրջանի երկրների տնտեսությունները հատ-հատ հազվադեպ են դառնում միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետազոտության թեմա: Մենք հետաքրքիր ենք ընդհանուր, այսպես ասած՝ «Հարավային Կովկասի տարածաշրջան»: Այս տարվա հունվարին Արժույթի միջազգային հիմնադրամը հրապարակել էր իր կանխատեսումները: Նշվում էր, որ մեր տնտեսությունն ավելի արագ վերականգնվեց 2016թ․ ճգնաժամից (պատճառը 2015-16թթ․ ռուսական տնտեսության կրճատումն էր): Ուստի, 2017 և 2019թթ․ բարձր տնտեսական աճ էր ունեցել: ԱՄՀ-ի կանխատեսումներով 2020-ին մեր աճի տեմպը 1.5 տոկոսի չափով կրճատվելու էր, բայց մնալու էր տարածաշրջանում ամենաբարձրը՝ 7.8 տոկոս: Վրաստանի համար ավելի «լղոզված» կանխատեսում կար՝ 4.3-4.8 տոկոս: Ադրբեջանական աճի կանխատեսումն ավելի համեստ էր՝ 2,2 տոկոս (2019-ի 2.7-ի փոխարեն): Ադրբեջանի պարագային ինչպես միշտ հղում կար վառելիքաէներգետիկ համակարգի շուկային: Հիմա արդեն Համաշխարհային բանկն է վերանայել տնտեսական աճի տարեսկզբի իր կանխատեսումները, որոնք էականորեն չէին տարբերվում ԱՄՀ-ի կանխատեսածից: Ադրբեջանի տնտեսության 2.2 տոկոսանոց աճի կանխատեսումը փոխարինվել է 0.2 տոկոսանոց աճի հնարավորությամբ: ՀԲ մասնագետները նշում են, որ նավթի ու գազի գների դժվար կանխատեսելիությունը շատ հարցականներ է թողնում: Ադրբեջանը միացել է OPEK+ որոշումներին՝ «համաձայնելով» նավթի արդյունահանումը մայիսի 1-ից մինչև հուլիսի 1-ը նվազեցնել օրական մինչև 164 հազար բարել (2018թ․ հոկտեմբերին արձանագրվել էր արդյունահանման ամենամեծ քանակը՝ 718 հազար բարել օրական): Վրաստանի տնտեսության համար աճ համարյա չի կանխատեսվում՝ 0.1 տոկոս: Տնտեսության այդօրինակ կրճատման առաջնահերթ պատճառ նշվում է զբոսաշրջության ոլորտի ճգնաժամը: Միջազգային զբոսաշրջությունը գոնե մասամբ չի կարող փոխարինվել ներքին զբոսաշրջությունով, որովհետև համավարակի պատճառով երկրի ներսում տեղաշարժի վրա արգելքներ են սահմանել: Մեր կանխատեսումն ամենադրականն է: Նախկին 5.1 տոկոսանոց աճի փոխարեն ենթադրվում 1.7 տոկոս: Փաստորեն ուրախալի է, որ միջազգային զբոսաշրջության մասին մեր պաշտոնական թվերը նկարած էին միայն ներքին սպառողի համար: Արտասահմանյան մասնագետների գնահատականով այդ ոլորտը անցած տարի շատ ավելի համեստ ծավալ է ունեցել մեր տնտեսության մեջ: Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումը մեր տնտեսական աճի մասին մի փոքր ավելի «համեստ» է՝ 1.5 տոկոս: Այս կանխատեսման հետ ԱՄՀ-ն տարվա ընթացքում խոստանում է համավարակի հետևանքների մեղման համար Հայաստանին տրամադրել մոտ 280 մլն դոլար: Ավելացնենք, որ Համաշխարհային բանկը ևս խոստումներ է տալիս: Բայց առայժմ ընդհանուր: Առաջիկա 15 ամիսների ընթացքում այս կառույցը 160 մլրդ դոլարի ծրագիր կիրականացնի՝ նույն համավարակի վնասները հաղթահարելու նպատակով: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
