Էր-Ռիյադը ձեռք է բերել եվրոպական նավթային չորս ընկերությունների բաժնետոմսերը՝ 1 միլիարդ դոլարով
![]() Սաուդյան Արաբիայի ինքնավար Public Investment Fund (PIF) հիմնադրամը միանգամից ձեռք է բերել եվրոպական մի շարք նավթային և գազային ընկերությունների բաժնետոմսերը՝ օգտվելով գների իջեցումից՝ կորոնավիրուսի համավարակի և նավթի գների անկման պայմաններում: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով գործարքներին ծանոթ աղբյուրներին: Համաձայն հոդվածի՝ վերջին մի քանի շաբաթների ընթացքում հիմնադրամին հաջողվել է «շուկայում թերագնահատված արժեքով բաժնետոմսեր» ձեռք բերել նորվեգական Equinor, անգլո-հոլանդական Royal Dutch Shell, ֆրանսիական Total և իտալական Eni ընկերությունների բաժնետոմսերը: Հրապարակման համաձայն, մարտի 30-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում հիմնադրամը ձեռք է բերել Equinor-ի մոտ 14,5 միլիոն բաժնետոմս՝ 200 միլիոն դոլար արժեքով, այդպիսով դառնալով այս ընկերության 12-րդ խոշոր բաժնետերը: Գործարքի ավարտից հետո Equinor-ում PIF-ի մասնաբաժինը կազմում է 3,40%: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
