#COVID_19 կորոնավիրուսից համաշխարհային տնտեսությանը հասցված վնասը կկազմի ավելի քան 5 տրիլիոն դոլար․ #Bloomberg
![]() Համաշխարհային տնտեսության ընդհանուր վնասը նոր կորոնավիրուսի տարածման պատճառով կկազմի ավելի քան 5 տրիլիոն դոլար երկու տարվա ընթացքում: Այս մասին վկայում են Bloomberg գործակալության հրապարակած տվյալները։ Համաձայն հոդվածի՝ «աշխարհը հայտնվել է խաղաղ պայմաններում ամենախորը անկման մեջ՝ 1930-ական թվականներից ի վեր։ Համավարակի պատճառով իշխանությունները մասնավոր ձեռնարկություններին կարգադրել են դադարեցնել աշխատանքը, իսկ մարդկանց՝ մնալ տանը։ Չնայած կանխատեսվում է, որ ռեցեսիան կարճաժամկետ է, բայց [խմբ․՝ երկրների] տնտեսություններին վերականգման համար ժամանակ կպահանջվի»,- գրում է գործակալությունը: Ստեղծված իրարվիճակի վերաբերյալ իր կարծիքն է հայտնել Citigroup բանկային ընկերության գլխավոր տնտեսագետ Քեթրին Մանը: Նա կարծում է, որ համաշխարհային տնտեսությանը հասցված վնասը կգերազանցի 5 տրիլիոն դոլարը: Bank JPMorgan Chase-ի փորձագետները կորուստները գնահատում են 5,5 տրիլիոն դոլար: Նրանք նշում են, որ զարգացած երկրներում կլինի տնտեսական անկում, որը համեմատելի է 2008-2009 և 1974-1975 թվականներին տեղի ունեցած իրավիճակի հետ: Ամերիկյան Morgan Stanley բանկի մասնագետները կարծում են, որ զարգացած երկրներում ՀՆԱ-ի ցուցանիշները կվերադառնան նախաճգնաժամային ցուցանիշներին միայն 2021 թվականի երրորդ եռամսյակում: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
