16 ժամ տևած բանակցություններից հետո չի հաջողվել ԵՄ տնտեսության վերականգնման ծրագրի շուրջ համաձայնության գալ. #ТАСС
![]() 16 ժամ տևած բանակցություններից հետո Եվրոխմբին չի հաջողվել տնտեսության վերականգնման ծրագրի շուրջ համաձայնության գալ, հաղորդում է ТАСС-ը: Այս մասին հայտարարել է խմբի ղեկավար Մարիու Սենտենուն: «16 ժամ տևած բանակցություններից հետո մենք չկարողացանք համաձայնության գալ: Մինչև հինգշաբթի դադարեցվել է նիստի անցկացումը»,- գրել է Սենտենուն՝ Twitter միկրոբլոգի իր էջում: Նախօրեին Սենտենուն համաժողովից առաջ տեսաուղերձ էր տարածել, որում խոստացել էր, որ կընդունեն 540 մլրդ եվրոյի չափով տնտեսության վերականգնման ծրագիրը, որպեսզի աջակցեն երկրների տնտեսություններին կորոնավիրուսի համաճարակի պայմաններում: Այս ծրագիրը պետք է համատեղի ԵՄ տարբեր հաստատությունների կողմից նախկինում առաջարկված միջոցներն ու սխեմաները՝ տնտեսության տարբեր ոլորտներին օժանդակության տրամադրման վերաբերյալ։ Եվրոպական հանձնաժողովը 100 միլիարդ եվրո կհատկացնի աշխատատեղերի պահպանման ֆինանսավորմանը: Եվրոպական ներդրումային բանկը 200 միլիարդ եվրո ծրագրով աջակցելու է բիզնեսին, հատկապես փոքր և միջին ձեռնարկություններին: Երրորդ՝ եվրոպական կայունացման մեխանիզմի միջոցով առավել խոցելի պետություններին աջակցելու ծրագիրը նախատեսում է մինչև 240 միլիարդ եվրո օգնություն: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
