Մարտին մայներների եկամուտները նվազել են 25%-ով․ #TheBlock
![]() Մարտին բիթքոին–մայներների եկամուտները կազմել են 380,1 միլիոն դոլար, այս ցուցանիշը փետրվարի համեմատ նվազել է 25%-ով: Հաշվարկն իրականացվել է այն թվերի հիման վրա՝ համաձայն որոնց կրիպտոարժույթները վաճառվել են անմիջապես ձեռք բերումից հետո, գրում է The Block-ը: Մայներների եկամուտը նախորդ տարվա համար կազմել էր 5 միլիարդ դոլար, իսկ հուլիսն ամենաշահութաբերն է եղել, երբ կրիպտոարժույթի վաճառքից ստացվում էր 650 միլիոն դոլար եկամուտ: Միևնույն ժամանակ, հունիսին, առաջին կրիպտոարժույթը սահմանել էր տարեկան առավելագույն արժեքը, որը կազմել էր 14 000 դոլար, իսկ 2020-ի մարտին՝ փոխարժեքը ընկավ՝ հասնելով նվազագույնի՝ 3800 դոլարի: Այժմ գլխավոր թվային արժույթը վաճառվում է 7300 դոլարով: Ավելի վաղ Bitcoin-ը ցույց էր տվել ամենամեծ անկումը 8․5 տարվա ընթացքում: Մարտի 26-ին փոխարժեքն ընկավ 16%-ով: Սա պայմանավորված էր նրանով, որ շատ մայներներ ստիպված էին անջատել իրենց սարքավորումները, քանի որ աշխատում էին վնասով: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
