Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Արցախը ռուսների զավթման վտանգի տակ է». Տիգրան Խզմալյան

358
Չորեքշաբթի, 08 ապրիլի, 2020 թ., 00:05
«Արցախը ռուսների զավթման վտանգի տակ է». Տիգրան Խզմալյան

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեռնելուս օրը չգիտեմ․․․ Մի քանի օր առաջ գրել էի, որ ռուսական բանակը «մարդասիրական առաքելությամբ» Իտալիայից հետո այցելելու է Արցախ, Ղրիմի սցենարով։ Այսօր նրանք փորձնական թռիչք են կատարել՝ Երևան։ Տրոյական ձին բերված է մեր ամրոցի պատերից ներս։ Մի ողջ ախոռ այս ձիերից էլ Գյումրիի 102-րդ բազայում սպասում են հրամանի։ Բայց նրանց նպատակը Արցախն է։ Նիկոլ Վովայևիչ, Դուք հասկանո՞ւմ եք, ինչ է կատարվում, ո՞ւր եք Դուք հասցնում մեր երկիրը Ձեր վտանգավոր սիրախաղերով հրեշի հետ։ Տրոյական ձին արդեն այստեղ է և Դուք բացել եք դռները։ Հոմերոսի «Իլիականը» կարդացե՞լ եք։ Եթե ոչ, որևէ բան բացատրելն արդեն ուշ է։ Մենք պետք է պատրաստվենք ինքնապաշտպանությանը։ Արցախը ռուսների զավթման վտանգի տակ է։ 5-րդ շարասյունը շարված է և ապրիլի 14-ը նրանց հաղթանակի ու մեր բոլորիս պարտության օրն է լինելու։ Մեկ շաբաթ է մնում դա կանխելու համար․․․»: