Երևան`   +21 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«ՏՄՊՊՀ-ն զբաղվում է Վանաձորում թանկացումների հարցով». վարչապետ

330
Երեքշաբթի, 07 ապրիլի, 2020 թ., 11:15
«ՏՄՊՊՀ-ն զբաղվում է Վանաձորում թանկացումների հարցով». վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձավ երեկ քաղաքացիների հետ հարցուպատասխանի ժամանակ մթերային ապրանքների գնաճի վերաբերյալ հարցին:

«Արծարծվեց Վանաձորում մթերային թանկացումների թեման: Այսօր՝ խորհրդակցության ժամանակ ՏՄՊՊՀ նախագահն ասաց, որ իրենք զբաղվում են այդ հարցով՝ հացի թանկացման պատճառները հասկանալու համար: Ես տվել եմ համապատասխան հանձնարարականներ, որ այդ թեմայով զբաղվեն: ՏՄՊՊՀ նախագահն ասաց նաև, որ որոշ ապրանքների մասով որոշակի գնաանկում է նկատվել: Մեր խնդիրն է՝ թույլ չտալ չհիմնավորված որևէ գործողություն»,- հավելեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում: