«Հակակոռուպցիոն գործերի քննության ընթացքից ես գոհ չեմ». Փաշինյան
«ԲԴԽ նախագահը, ԱԱԾ պետը, ՔԾ պետը, Ոստիկանապետը ձեր կողմից նշանակված մարդիկ են, ասեք, դեռ ինչքան պիտի ժողովուրդն սպասի, որ նախկինների միլիարդավոր դոլարների թալանը վերադարձվի ժողովրդին»,- Փաշինյանին հարց ուղղեց օգտատերերից մեկը: «Հակակոռուպցիոն գործերի քննության ընթացքից ես գոհ չեմ: Վերջերս տվել եմ կոնկրոտ հանձնարարականներ, որպեսզի հակակոռուպցիոն մարմինների գործունեությունն էականորեն ավելանա: Մենք փորձում ենք դուրս բերել պատճառները՝ ինչու այդ գործերը բավարար արդյունավետությամբ առաջ չեն ընթանում: Եթե այդ արդյունավետությունը չբարձրանա, այլ կարգի գործունեություն պետք է իրականացնենք: Բռնագանձվելիք գումարների մասին ասեմ, որ խնդիրը միայն բռնագանձված և բռնագանձվելիք գումարները չեն: 2018 թվականից ի վեր մինչև այս պահի դրությունը ՀՀ բյուջեի եկամուտներն ավելացել են 1 միլիարդ հարյուր միլիոն դոլարով: Դա՝ ի կատարումն իմ նախահեղափոխական խոստման, որ հեղափոխությունից հետո 1-2 տարում բյուջեի եկամուտները պետք է ավելանան: Բա էդ 1 միլիարդ 100 միլիոնը որտեղի՞ց եկավ՝ դա ստվերի, մենաշնորհի, կոռուպցիայի դեմ պայքարն է: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18