#ForeignPolicy-ն անդրադարձել է #COVID_19-ի դեմ պայքարում Վրաստանի «անսպասելի հաջողված» փորձին
Ամերիկյան Foreign Policy ամսագիրն իր հոդվածում անդրադարձել է կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի Վրաստանի «անսպասելի հաջողված» փորձին: «Թայվանի, Կանադայի, Հարավային Կորեայի, Վրաստանի և Իսլանդայի եղած օրինակները ցույց են տալիս, որ կորոնավիրուսի համաճարակը կարող է կանգնեցվել»,- նշում է հոդվածում: Վրաստանում հիվանդության դեմ հաջողությունը, ըստ հեղինակների, բացատրվում է կորոնավիրուսի վաղ արձագանքման հետ: «Չնայած փոքր չափերին և տնտեսական ծանր իրավիճակին, փետրվարի վերջին Վրաստանն սկսեց լուրջ միջոցներ ձեռնարկել՝ ներառյալ դպրոցների փակումը և լայնածավալ ախտորոշման թեստերի անցկացումը: Մինչ այժմ Վրաստանը կորոնավիրուսից ոչ մի մահ չի գրանցել: «Կարծում եմ՝ այն փաստը, որ ի սկզբանե կառավարությունը լուրջ ընդունեց, օգնեց մեզ»,- նշել է վրացի լրագրող Նատալյա Անթելավան: Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան խոսել է կորոնավիրուսի հետ կապված իրենց պետության կողմից արված քայլերի մասին. «Մենք ուղղակի լսեցինք առողջապահության ոլորտի պրոֆեսիոնալներին ամենաառաջին փուլում, լսեցինք Առողջապահության նախարարությանը, նախարարին, հիվանդությունների դեմ պայքարի կենտրոններին: Մենք հասկացանք, որ ամենաարդյունավետ մեթոդը տեղաշարժի սահմանափակումն ու սոցիալական հեռավորության պահպանումն է: Այդ իսկ պատճառով մենք առաջին պետություններից մեկն էինք, որ սահմանափակեց չվերթները նախ Չինաստանի, ապա՝ Իրանի և Իտալիայի հետ, մենք առաջին պետություններից մեկն էինք, որ դադարեցրեց կրթությունը դպրոցներում, և մենք առաջին պետություններից մեկն էինք, որ ջերմաչափ սարքեր տեղադրեց սահմաններին, ոչ միայն օդանավակայաններում, այլ նաև ցամաքային սահմաններին»,- ասել է Գախարիան։ |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18