«Փողով, որը հասնելու է մարդկանց, գնալով ավելի քիչ բան է հնարավոր լինելու առնել»․ Էդմոն Մարուքյան
«Սոցիալապես անապահով ընտանիքներին դժվար է լինելու օնլայն փաստաթղթեր մուտքագրել»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Կառավարության հաստատած սոցիալական աջակցության ծրագրերին, որոնց քաղաքացիները պետք է առցանց դիմեն։ Պատգամավորը նշել է, որ նախարարությունն այնպիսի միջոց պետք է ձեռք առնի, որ կարիք չլինի փաստաթուղթ մուտքագրել այնտեղ, որովհետև սոցիալապես անապահով ընտանիքներին դժվար է լինելու օնլայն փաստաթղթեր մուտքագրել, լրացնել. «Բացի այդ, նախատեսված փողն ինչքան շուտ հասնի մարդկանց, նրանք այնքան շատ կարող են բան գնել խանութներից, որովհետև խանութներում հիմա ամեն օր թանկացումներ են լինում, այն փողը, որ հասնելու է մարդկանց, գնալով ավելի քիչ բան է հնարավոր լինելու առնել դրանով թանկացումների պատճառով»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ պետք է կոմունալ վճարների, խանութների կտրոնների տրամադրման տարբերակներ ներդնել, որպեսզի գումարն այլ նպատակով չծախսվի մարդկանց կողմից։ Մանրամասները՝ տեսանյութում: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18