Մոտ 80 երկիր դիմել է ԱՄՀ-ին՝ ֆինանսական աջակցություն ստանալու համար․ #IMF
1883
Հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ., 10:10
![]() Մոտ 80 երկիր ֆինանսական օգնություն է խնդրել Արժույթի միջազգային հիմնադրամից՝ կորոնավիրուսի համավարակի բռնկման պատճառով: Այս մասին հայտարարել է հիմնադրամի ղեկավար Քրիստալինա Գեորգիևան, գրում է կազմակերպության կայքը: Ըստ նրա, Արժույթի միջազգային հիմնադրամն արդեն հաստատել է Ղրղզստանի հայցը: Առաջիկայում սպասվում են նոր հայտեր: Նա, սակայն, չի նշել, թե որ երկրներն են դիմել օգնության համար: The New York Times-ը, վկայակոչելով ԱՄՀ ներկայացուցիչներին, գրում է, որ զարգացող երկրների մեծ մասն օգնության են դիմել: Ընդհանուր առմամբ, նրանք պահանջել են մոտ 20 միլիարդ դոլարի վարկ՝ զրոյական կամ ցածր տոկոսադրույքով, որպես արտակարգ իրավիճակների ֆինանսավորում: ԱՄՀ-ն նշել է, որ ստացված դիմումները քննարկվելու են որքան հնարավոր է շուտ: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
