Նորքի ինֆեկցիոնում 50-ից բարձրերին չեն ներգրավում աշխատանքի. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Հիվանդները շա՞տ են՝ հարցրինք Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցին։ «Այո, շատ են, աշխատում ենք 24-ժամյա ռեժիմով, հերթափոխով։ Բուժաշխատողները մի փոքր հանգստանում են, կրկին սկսում են իրենց աշխատանքը»: Բուժաշխատողների մեջ շա՞տ են վարակվածները։ «Ես նման ինֆորմացիա տալու իրավասություն չունեմ»: Ի դեպ, մի քանի օր առաջ ձեր մոտից տեղեկություն ստացանք, որ չնայած թե՛ պետական, թե՛ բարեգործական օժանդակություններին, բուժաշխատողները դեռ լրացուցիչ վարձատրություն չեն ստացել։ «Ոչ, արվել և արվում է, պլանավորում ենք անել ավելին»: Ի դեպ, կորոնավիրուսի դեմ պայքարի ողջ ծանրությունն իրենց վրա կրող բժիշկ-բուժքույրերի աշխատավարձը վերջին շրջանում բարձրացել է, կամավորները մի քանի հարյուր հազար դրամ են ստանում, նոր ուժեր են ներգրավվում, այդ թվում և մեկուսացածների խնամքի մասով, կամավորների դեֆիցիտ չկա, երիտասարդ բժիշկ-բուժքույրերն առանձնապես շատ ակտիվ չեն, իսկ առավել տարիքով բուժաշխատողները, մանավանդ՝ բուժքույրերը անձնազոհաբար աշխատում են և ուզում են աշխատել, սակայն տարիքային ցենզ է սահմանված՝ մինչեւ 50 տարեկան, 50-ից բարձրերին չեն ներգրավում»: Մանրամասները՝ թերթի համարում։ |
Կորոնավիրուսի ժամանակ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է ավելի քան 263 միլիոն դրամ
128Երեկ, 19:18Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
13219.04.2024, 08:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
34118.04.2024, 12:24Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
37418.04.2024, 09:06Մանրամասներ՝ երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից
58917.04.2024, 21:48Առողջապահության նախարարության շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»
64317.04.2024, 09:06