Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Վրաստանը կփոխհատուցի քաղաքացիների 3 ամսվա կոմունալ վճարները». Արման Աբովյան

432
Հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ., 00:30
«Վրաստանը կփոխհատուցի քաղաքացիների 3 ամսվա կոմունալ վճարները». Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ասողին լսող է պետք: Մինչ Հայաստանում ինքնամոռաց զբաղված են անհասկանալի «բարձր տեխնոլոգիաների» միջոցով կորոնավիրուսի դեմ «պայքարով», ուրիշ երկրները կիրառում են շատ պարզ և հստակ մեխանիզմներ, թե ինչպես պետք է ճիշտ օժանդակել մարդկանց այս ծանր սոցիալական իրավիճակում։
Օրինակ, Վրաստանի իշխանությունները որոշել են փոխհատուցել իրենց քաղաքացիների համար ամսական մինչև 200 կՎտ էլեկտրաէներգիայի վարձ, ինչպես նաև 200 խմ֊ից պակաս բնական գազ սպառող բնակիչների մարտ, ապրիլ և մայիս ամիսների կոմունալ վճարները։
Հիշեցնեմ պարզապես, որ օրեր առաջ նույնատիպ քայլերի հրատապ անհրաժեշտության մասին ԲՀԿ-ն շատ Հստակ հայտարարել էր և ներկայացրել էր համապատասխան առաջարկությունների փաթեթը կառավարությանը։
Մնացածն՝ առանց մեկնաբանության»: