«Ոչ ծանր հանցագործությունների համար կալանավորվածների խափանման միջոցը պիտի փոխվի այս փուլում». Բաբաջանյան
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անցյալ շաբաթավերջին այցելել էի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։ Ի շարս այլ խնդիրների, կարծում եմ, չափազանց կարևոր է, որպեսզի ոչ ծանր հանցագործությունների համար կալանավորված անձանց նկատմամբ խափանման միջոցը համավարակի այս փուլում փոխվի։ Առաջարկել եմ, որպեսզի հնարավորության դեպքում խափանման միջոցի փոփոխության հնարավորությունը դիտարկվի նաև «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում իրենց պատիժը կրող ծանր, քրոնիկ հիվանդություն ունեցող կալանավորների նկատմամբ։ Այս խնդրով նախօրեին զրուցել եմ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ, հանդիպել եմ Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանի հետ և հեռախոսազրույց եմ ունեցել Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ։ Գլխավոր դատախազը հավաստիացրեց, որ իր հանձնարարությամբ այս պահին անազատության մեջ գտնվող ավելի լայն շրջանակի անձանց վերաբերյալ որոշում ընդունելու հնարավորություն է դիտարկվում, ինչը, կարծում եմ, չափազանց կարևոր՝ բարի կամքի արտահայություն կարող դիտարկվել պետության կողմից»: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18