Արման Թաթոյանը կոչ է անում քաղաքացիներին չանտեսել կորոնավիրուսի տարածման վտանգը և մնալ տանը
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջում գրված է. «Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում քաղաքացիներին պահպանել նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման կանոնները և մնալ տանը Քաղաքացիները շարունակում են անտեսել նոր կորոնավիրուսի կանխարգելելման և տարածման դեմ պայքարի կանոնները։ Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումները, սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները ցույց են տալիս, որ մարդիկ շարունակում են չպահպանել առանց խիստ անհրաժեշտության տնից դուրս գալու պահանջը, երկար ժամանակ են անցկացնում այգիներում և բակերում։ Պետք է նկատի ունենալ, որ Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածումն առաջացրել է համապետական նշանակության խնդիրներ, որոնք առաջնահերթ կապված են ողջ բնակչության առողջության պահպանման հետ: Դրանք առնչվում են երկրի անվտանգությանը (տնտեսական, իրավական և այլն): Այս բարդ իրավիճակում մեզ անհրաժեշտ է համերաշխություն ու փոխադարձ հարգանք, վստահություն մեկս մյուսի նկատմամբ: Այս գործոններն այն կարևոր գրավականները, որ կարող են ապահովել կորոնավիրուսի կանխարգելման սպառիչ լուծում միասնական ջանքերով: Օբյեկտիվ պատճառներով առաջ եկած ու մարտահրավերներով լի այս պատասխանատու շրջափուլը հաղթահարելու համար մեզնից յուրաքանչյուրն իր պարտականությունը պետք է կատարի լիարժեք՝ իրեն վերապահված կարգավիճակին համապատասխան: Բնականոն կյանքի վերադարձը հնարավոր է տանը մնալու պահանջը և կանխարգելիչ կանոնները պահպանելու դեպքում։ Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում քաղաքացիներին չանտեսել նոր կորոնավիրուսի տարածման վտանգը և մնալ տանը»։ |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18