Երևան`   +18 °C
Այսօր`   Երեքշաբթի, 21 մայիսի, 2024 թ.

«Հպարտ քաղաքացիներին տեղորոշելու անիմաստ նախագիծը կընդունվի, սակայն սա վատ, շատ վատ նախադեպ է». Նաիրա Զոհրաբյան

324
Երեքշաբթի, 31 մարտի, 2020 թ., 18:20
«Հպարտ քաղաքացիներին տեղորոշելու անիմաստ նախագիծը կընդունվի, սակայն սա վատ, շատ վատ նախադեպ է». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս պահին ԱԺ-ում, առանց ընդդիմադիր երկու խմբակցություններին իրազեկելու, սկսվել է արտահերթ նիստ, որի օրակարգում այսօր առավոտյան տապալված՝ ՀՀ քաղաքացիներին տեղորոշելու անընդունելի նախագիծն է: Նիստը ընդմիջվել է քվորումի բացակայության պատճառով և միայն նիստի մեկնարկին է ԱԺ նախագահը իրազեկել, որ գանք նիստի:
Բնականաբար, «Իմ Քայլի» ուժերով նիստը կկայանա, հպարտ քաղաքացիներին տեղորոշելու անիմաստ նախագիծը կընդունվի, սակայն սա վատ, շատ վատ նախադեպ է:
Այսպես չի կարելի, պարզապես չի կարելի:
Սա քաղաքական բարեվարքության և գործընկերային համակեցության նորմերի կոպտագույն խախտում է:
Այս նախագիծը ոչ միայն չի նպաստելու պանդեմիայի դեմ պայքարին, այլ տանելու է հսկայական ռեսուրսներ, որ կարող էին ուղղվել սովի մեջ հայտնված հազավոր ընտանիքների հացի խնդրի լուծմանը:
Ես տեղեկացնում եմ, որ «Բարգավաճ Հայաստանը» չի գնալու և չի մասնակցելու այս նիստին երկու պատճատով. առաջին՝ նիստի մասին իմացել ենք պոստ-ֆակտում և երկրորդ՝ մեզ տեղորոշելու նախագիծը այնքան կապ ունի կորոնավիրուսի կանխարգելման հետ, ինչքան ես բրիտանական արքունիքի հետ»: