Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Բենզինն էժանացել է. ինչո՞ւ չի փոխվել դիզվառելիքի գինը. «Ժամանակ»

278
Շաբաթ, 28 մարտի, 2020 թ., 08:40
Բենզինն էժանացել է. ինչո՞ւ չի փոխվել դիզվառելիքի գինը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում վերջին մեկ ամսվա ընթացքում կտրուկ էժանացել է բենզինի գինը՝ 430 դրամից հասնելով 330 դրամի: Սա պայմանավորված է միջազգային շուկայում նավթի համաշխարհային գների աննախադեպ անկմամբ:

Սակայն անհասկանալի է դիզվառելիքի գնի գրեթե անփոփոխ մնալը, ինչը շատ կարևոր է հատկապես գարնանային գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպելու համար: Գյուղտեխնիկան աշխատում է բացառապես դիզելային վառելիքով: Այս խնդրին անդրադարձել էր նաև վարչապետ Փաշինյանը, սակայն էական տեղաշարժ չկա»: