Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ.

«Չէ մի րոպե, հիմա չեն կարող, էդ հետո». Փաշինյանը վերախմբագրեց հանձնարարականը

134
Հինգշաբթի, 26 մարտի, 2020 թ., 13:25
«Չէ մի րոպե, հիմա չեն կարող, էդ հետո». Փաշինյանը վերախմբագրեց հանձնարարականը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 26-ի կառավարության նիստում կիսատ թողեց իր հանձնարարականը, որ պատրաստվում էր տալ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին:
Գյուղատնտեսական ծրագրերի ստեղծած հնարավորությունների մասին խոսելիս վարչապետը նշեց, որ գյուղերում տեղյակ չեն դրանցից: Եվ դիմելով Սուրեն Պապիկյանին ասաց, թե մարզպետարանների պաշտոնյաները պետք է ինտենսիվորեն գնան գյուղերը: Հետո ինքն իրեն ուղղեց. «Չէ մի րոպե, հիմա չեն կարող, էդ հետո»։

Հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ-ին հանձարարվեց առաջիկա օրերին հեռուստատեսությամբ, հատկապես շաբաթ-կիրակիներին, մասնագետների օգնությամբ իրազեկել ծրագրերի մասին: