Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի հետ նավթային դաշինք կստեղծի․ #WSJ
![]() ԱՄՆ էներգետիկայի նախարարության պաշտոնյաները հորդորում են նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ կազմել դաշինք Սաուդյան Արաբիայի հետ՝ նավթի գների կայունացման համար: Այս մասին գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Ծրագրի կողմնակիցները թերթին հայտնել են, որ նման որոշումը կչեզոքացնի նավթի գների լուրջ անկումը: Բացի այդ, դա կարող է թուլացնել Սաուդյան Արաբիայի գործընկերությունը Ռուսաստանի հետ և ուժեղացնել նրա համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ: Թերթը նշում է, որ ԱՄՆ պաշտոնյաները քննարկում են համագործակցության մի քանի տարբերակներ: Համաձայն առաջին տարբերակի՝ ԱՄՆ իշխանությունները չեն համակարգելու նավթի արդյունահանումը։ Մեկ այլ տարբերակի համաձայն՝ Միացյալ Նահանգները կարող է Սաուդյան Արաբիային տրամադրել իրավական երաշխիքներ՝ նավթի շուկայում իր գործունեության համար: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
