ԱՄՆ-ը կարող է հակառուսական նոր պատժամիջոցներ սահմանել՝ նավթի գները կայունացնելու համար․ #WSJ
![]() ԱՄՆ իշխանությունները քննարկում են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը՝ փորձելով կայունացնել իրավիճակը նավթի շուկայում: Այս մասին գրում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները, փոխանցում է ТАСС-ը։ Բացի այդ, ԱՄՆ վարչակազմը մտադիր է Սաուդյան Արաբիայի իշխանություններին հորդորել վերադառնալ նավթի արտահանման նախկին ցուցանիշներին: Թերթը շեշտում է, որ Վաշինգթոնը մտադիր է դրա համար օգտագործել դիվանագիտական ուղիները, ներառյալ Պետդեպարտամենտի և Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի մակարդակով: Սակայն, դեռևս պարզ չէ, թե ինչ սահմանափակիչ միջոցառումների մասին է խոսքը։ Նախօրեին Brent տեսակի նավթը վաճառվում էր մեկ բարելի դիմաց 27 դոլարից ցածր գնով: Միևնույն ժամանակ, Urals տեսակի նավթը, որի վաճառքի հասույթը կազմում է Ռուսաստանի Դաշնության բյուջեն, կտրուկ նվազեց, ըստ Argus Media-ի տվյալների՝ մեկ բարելի դիմաց վաճառվում էր 18,4 դոլարով: Սա նվազագույն ցուցանիշն է՝ 2002 թվականից ի վեր: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
