Չինաստանում #COVID_19 կորոնավիրուսի պատճառով 5 մլն մարդ կորցրել է աշխատանքը. #SCMP
![]() Չինաստանի պետական վիճակագրական բյուրոյի տվյալների համաձայն՝ փետրվարին քաղաքային բնակչության գործազրկության մակարդակը հասել է 6,2%-ի՝ գրանցելով երկրի համար ռեկորդային բարձր ցուցանիշ: Macquarie Group-ի տնտեսագետ Լարի Հունի խոսքով, վերջին երկու ամսվա ընթացքում չինացիների մեծ մասը կորցրել է աշխատանքը: Այս մասին գրում է South China Morning Post-ը: «Ըստ պաշտոնական տվյալների՝ տարեվերջին Չինաստանի քաղաքներում աշխատում էր 442,5 միլիոն մարդ: Հիմա մոտ 4,67 միլիոն մարդ մնացել է առանց աշխատանքի»,- նշել է Լարի Հունը: Վերլուծաբանները վստահ են, որ սա վերջնական ցուցանիշը չէ, և մինչև տարեվերջ Չինաստանում մոտ 9 մլն մարդ կկորցնի իր աշխատանքը: Ըստ վիճակագրության՝ Չինաստանում մանրածախ առևտուրը նախորդ տարվա համեմատ նվազել է 20,5%-ով: Արդյունաբերական արտադրությունը նվազել է 13,5%-ով, հիմնական ներդրումները նվազել են 24.5%-ով: Դրական դինամիկան ունի միայն առցանց վաճառքը, այն աճել է 3%-ով: Ըստ AdMarco-ի վերլուծաբանների՝ Չինաստանի տնտեսության աճը կնվազի կորոնավիրուսի պատճառով առնվազն 1%-ով, իսկ համաշխարհային տնտեսությունը՝ 0,5%-ով: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
