Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

Բայդենը գրեթե զրկել է Սանդերսին հաղթելու հնարավորություններից

1690
Հինգշաբթի, 19 մարտի, 2020 թ., 04:05
Բայդենը գրեթե զրկել է Սանդերսին հաղթելու հնարավորություններից

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը վստահորեն հաղթանակ է տարել երեք նահանգներում անցկացվող Դեմոկրատական կուսակցության փրայմերիզում, գրում է ТАСС-ը: Նա զգալիորեն առաջ է անցել իր միակ մրցակցից՝ Վերմոնթ նահանգը ներկայացնող Բեռնի Սանդերսից: Փրայմերիզները տեղի են ունեցել Ֆլորիդայում, Իլինոյսում և Արիզոնայում: Հաշվի են առնվել 440 պատվիրակների ձայները, որոնք առաջիկա հուլիսի 13-16-ը Միլուոքիում (Վիսկոնսին նահանգ) Դեմոկրատների ազգային համագումարում կաջակցեն կուսակցության նախագահի այս կամ այն թեկնածուին: Այս նահանգներում քվեաթերթիկների հաշվարկը դեռևս պաշտոնապես չի ավարտվել, սակայն առաջատար է, ըստ ամերիկյան ԶԼՄ-ների, Բայդենը բոլոր երեք նահանգներում զգալի հաղթանակ է տարել։