ԱՄՆ-ում բորսաները փլուզվել են Թրամփի հայտարարությունից հետո
![]() Կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը կարող է հանգեցնել ԱՄՆ-ում տնտեսության անկմանը, հայտարարել է Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում։ Լրագրողի այն հարցին, թե արդյոք տնտեսությունը շարժվում է դեպի ռեցեսիա՝ ֆոնդային բորսաներում վերջին իրադարձություններից հետո, Թրամփը պատասխանել է, որ դա հնարավոր է։ Մարտի 16-ին ԱՄՆ ֆոնդային բորսաներում տեղի ունեցավ վերջին շաբաթվա ընթացքում երրորդ անկումը: Առևտրի հենց սկզբում անհրաժեշտ եղավ դադարեցնել սակարկությունները Նյու Յորքի բորսայում, քանի որ ամերիկյան հինգ հարյուր խոշորագույն ընկերությունների S&P 500 ինդեքսը նվազեց 8%-ով: Սակարկությունների վերսկսումից հետո անկումը շարունակվեց, բայց օրվա կեսին շատ ընկերությունների բաժնետոմսերի արժեքը բարձրացավ: Այնուամենայնիվ, սակարկությունների փակման արդյունքում գերակշռում էր անկումը, և S&P 500-ը փակվեց ավելի քան 11% անկումով, իսկ Dow Jones-ը՝ գրեթե 13%: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
