Երևան`   +19 °C
Այսօր`   Շաբաթ, 04 մայիսի, 2024 թ.

Բայդենն ԱՄՆ-ում #COVID_19 կորոնավիրուսի տարածումը համեմատել է պատերազմի հետ

604
Երկուշաբթի, 16 մարտի, 2020 թ., 10:20
Բայդենն ԱՄՆ-ում #COVID_19 կորոնավիրուսի տարածումը համեմատել է պատերազմի հետ

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատների ներկուսակցական բանավեճի ժամանակ հայտարարել է, որ նոր կորոնավիրուսի տարածումը կարելի է հավասարեցնել երկրի վրա հարձակման հետ, հայտնում է CNN-ը:
«Սա ճգնաժամ է, որը համեմատելի է մեզ վրա հարձակման հետ: Այն հսկայական հետևանքներ կունենա, այն ասես պատերազմ է»,- նշել է Բայդենը:

Նա հավելել է, որ պետք է արվի ամեն հնարավորը, որպեսզի հոգ տարվի մարդկանց մասին՝ առաջարկելով բնակչությանն ապահովել պաշտպանիչ միջոցների անվճար հասանելիությամբ: