Երևան`   +14 °C
Այսօր`   Երկուշաբթի, 06 մայիսի, 2024 թ.

Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի երկու անդամ կասկածվում են պետական դավաճանության մեջ․ #WSJ

2395
Շաբաթ, 07 մարտի, 2020 թ., 22:05
Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի երկու անդամ կասկածվում են պետական դավաճանության մեջ․ #WSJ

Սաուդյան Արաբիայի իշխանությունները պետական դավաճանության կասկածանքով ձերբակալել են երկրի նախկին թագաժառանգ Մուհամմադ բին Նաիֆին և թագավոր Ահմեդի եղբորը, հայտնում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:
Ըստ հրապարակման՝ թագավորական ընտանիքի անդամները ձերբակալվել են ուրբաթ առավոտյան:
WSJ-ի աղբյուրների համաձայն, այժմ բեն Նաիֆին և արքայազն Ահմեդին կարող է սպառնալ ցմահ բանտարկություն կամ մահապատիժ: Նրանց ենթադրյալ հանցագործության մասին լրացուցիչ տեղեկություններ չեն հաղորդվում: