Ստեղծվել է #CoronaCoin-ը, որի կուրսն աճում է կորոնավիրուսից յուրաքանչյուր մահվան հետևանքով
2644
Երկուշաբթի, 02 մարտի, 2020 թ., 11:00
![]() Ստեղծվել է նոր կրիպտոարժույթ՝ CoronaCoin-ը, որի քանակի նվազումը կախված է Covid-19 կորոնավիրուսի հետևանքով մահերից, գրում է crypto-24-ն: CoronaCoin-ը թողարկվել է Ethereum բլոքչեյնում. յուրաքանչյուր 48 ժամը մեկ CoronaCoin-ի գնահատականը փոխվում է՝ կախված կորոնավիրուսից մահերի ԱՀԿ վիճակագրությունից: Թվային արժույթը նպատակ ունի բարձրացնել համաճարակի ընթացքի վերաբերյալ մարդկանց իրազեկվածությունը, նաև կաջակցի այն կազմակերպություններին, որոնք պայքարում են կորոնավիրուսի դեմ։ Reddit սոցիալական ցանցի օգտատերերը քննադատել են ծրագրավորողներին: Ոմանք CoronaCoin-ի թողարկումը համարում են անբարոյական և անճաշակ: Բայց նոր կրիպտոարժույթի հեղինակները քննադատությունը համարում են անհիմն և խոստանում են եկամտի 20%-ն ուղարկել Կարմիր խաչի ընկերություն: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
