Աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ շաբաթում կորցրել են 444 մլրդ դոլար․ #Bloomberg
![]() Ամբողջ աշխարհում ֆոնդային ինդեքսների անկումը հանգեցրել է նրան, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում մոլորակի 500 ամենահարուստ մարդիկ կորցրել են 444 մլրդ դոլար, հայտնում է Bloomberg-ը՝ հիմնվելով իր հաշվարկների վրա: Այս տարվա սկզբից կորուստները զգալիորեն գերազանցել են բոլոր եկամուտները: Ամենամեծ կորուստներն ունեցել է Amazon կորպորացիայի ղեկավար Ջեֆ Բեզոսը՝ 11,9 մլրդ դոլար, 10 միլիարդ դոլար կորցրել է Microsoft–ի գլխավոր տնօրեն Բիլ Գեյթսը, 9 միլիարդ դոլար կորցրել է ֆրանսիական LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Բեռնար Առնոն։ Ավելի վաղ ռուսական Forbes-ը հաղորդել էր, որ հինգ հարուստ ռուսաստանցիների հարստությունը աշխարհում կորոնավիրուսի տարածման հետևանքով, նվազել է օրական 6 միլիարդ դոլարով: Ամենաշատը կորցրել է «Լուկօյլ» ընկերության նախագահ Վագիթ Ալեքպերովը՝ 1,6 միլիարդ դոլար, «Ինտերռոս» հոլդինգային ընկերության նախագահ Վլադիմիր Պոտանինը՝ 1.4 միլիարդ դոլար, «Նովատէկ» ընկերության համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնը՝ 1,2 մլրդ դոլար: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
