«Փաշինյանը գոնե իջնի՝ տեսնի ինչի՞ եմ էստեղ». երեք երեխաների մայր
«Երեկվանից սոված-ծարավ էստեղ կանգնած եմ էրեխեքիս հետ, ոչ մեկ չի իջնում, Փաշինյանը գոնե իջնի՝ տեսնի ինչի՞ եմ էստեղ: Վարձով եմ ապրում, ամուսինս գողության փորձի համար ազատազրկված է, երեք անչափահաս երեխա ունեմ, ո՞նց պահեմ: Տնից հանում են: Ես ամուսնուս ազատությունն եմ ուզում, որ իր երեխեքին պահի...»,- կառավարության շենքի դիմաց իր բողոքի ձայնն էր բարձրացրել սոցիալական ծանր կացության մեջ գտնվող կինը: «Ամուսնուս գողության փորձի համար նստացրեցին, հետինը փախել է, ինքը՝ նստել, ինչի՞ համար: Արդարությո՞ւն է՝ թո՛ղ երկուսն էլ նստեին, խի՞ են մեկին փախցրել, մյուսին նստացրել՝ երեք երեխի վիզը ծուռը թողել»,- ասում էր կինը: Նրա խոսքով՝ 1 տարի է ինչ ամուսինն անազատության մեջ է, բայց դատախազը 6,5 տարի է պահանջում. «Աղաչում եմ դատախազին, ասում է՝ չէ, ինքն իր պատիժը պիտի կրի: Դե թող իջնեն, փող տան, տանեմ իմ երեխուն կերակրեմ... Սոցապ եմ գնում՝ փարոս չեն տալիս, ասում են մարտին կգաս, փարոսդ կստանաս՝ 30 հազար դրամ: Ես 30 հազարով ո՞նց 3 երեխա պահեմ: Քաղաքապետի աշխատողն ասում է՝ տար տուր մանկատուն, գնա աշխատի: Թող իրա եթիմին տանի քցի մանկատուն, ես խի՞ պիտի իմ երեխուն մանկատուն տանեմ... Երեկ թաղապետարանից եկել, ասում են՝ էս ինչ պայմաններում ես երեխեքիդ պահում: Ցուրտ ա, երեխես հազում ա, արյունը ցածր, բժիշկն էլ ասում ա՝ տավարի մսով ճաշ տուր, որտեղի՞ց տամ»,- պատմում էր երեք երեխաների մայրը: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18