Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունը
![]() Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանի՝ գործով մեղադրող, ՀՀ գլխավոր դատախազության Հատուկ քննչական ծառայության միջդատական վարույթի նկատմամբ հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանին բացարկ հայտնելու միջնորդությունը: Դատական առաջին նիստում Ռ. Հակոբյանը պնդել էր, որ Սերժ Սարգսյանի հանդեպ խափանման միջոց կիրառելու մասին որոշումը փաստացի չունի պատճառաբանական մաս, առկա չեն եղել խափանման միջոց կիրառելու և ոչ մի հիմքեր: Քրեական գործը հասել է դատարան՝ չպարզելով անգամ 2013թ. ՀՀ-ում և միջազգային շուկաներում դիզելային վառելիքի միջին կամ իրական գները: Քրեական գործը հարուցվել է դատավարական նորմերի օրենսդրական մի շարք պահանջների խախտումներով: Թվարկված բոլոր խախտումներից տեղյակ է եղել դատախազը, ուստի՝ նա անաչառ, անկողմնակալ ու օբյեկտիվ լինել չի կարող, ինչը նրան բացարկ հայտնելու հիմք է: Միջնորդության մերժումից հետո նիստն ընդմիջվեց՝ դատարանի ծանրաբեռնվածության պատճառով: Հաջորդ նիստի օր ու ժամ նշանակվեց մարտի 26-ի, ժամը 15.00-ն: Նշենք, որ այսօրվա նիստին ներկայացել էր միայն գյուղատնտեսության նախկին նախարար, գործով մեղադրյալ Սերգո Կարապետյանը: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
