ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել չորս երկրների քաղաքացիների նկատմամբ
![]() ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի, Չինաստանի, Թուրքիայի և Իրաքի 13 քաղաքացիների և ընկերությունների հանդեպ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն, գրում է ТАСС գործակալությունը։ Փոմփեոյի խոսքով՝ սահմանափակիչ միջոցները կիրառվել են Իրանի, Հյուսիսային Կորեայի և Սիրիայի նկատմամբ զանգվածային ոչնչացման զենքի չտարածելու օրենքի համաձայն: Չինաստանի մեկ այլ քաղաքացի կասկածվում է Պակիստանին երկակի նշանակության արտադրանք մատակարարելու մեջ: Ռուսաստանցիների, ինչպես նաև ընկերությունների անունները չեն բացահայտվում: Պատժամիջոցները կիրառվել են երկու տարի ժամկետով և ներառում են արգելք ԱՄՆ-ի տարածքից գնումների, օգնության և արտահանման վրա: Բացի այդ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է ՌԴ հանդեպ պատժամիջոցները, որոնք սահմանել էր նախկին նախագահ Բարաք Օբաման 2014 թվականին՝ Ղրիմը ՌԴ-ին միացնելու պատճառով: Այս մասին ասված է Կոնգրեսին ուղարկված Թրամփի ծանուցման մեջ: Թիվ 13660 հրամանով պատժամիջոցները կայացվել են նրա համար, որ փորձեր են արվել՝ վիժեցնել Ուկրաինայում ժողովրդավարական գործընթացները, խաթարել այդ երկրի անկախությունը և տարածքային ամբողջականությանը: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
