Քարիմովի դուստրն Ուզբեկստանի նախագահին առաջարկել է 686 մլն դոլար՝ ազատության դիմաց
![]() Ուզբեկստանի առաջին նախագահ Իսլամ Քարիմովի դուստրը, ով պատիժը կրում է բանտում, երկրի նախագահ Շավկաթ Միրզիյոևին առաջարկել է ավելի քան կես միլիարդ դոլար՝ իր ազատության համար: Գյուլնարա Քարիմովայի բաց նամակն Instagram-ի իր էջում տեղադրել է նրա դուստրը՝ Իմանը: Քարիմովան գրում է, որ կալանքի տակ գտնվելու տարիներին նա ժամանակ է ունեցել «շատ բան մտածելու և գիտակցելու»: Նրա գործի քննությունն անցել է կոպիտ խախտումներով, նրա դիմում-բողոքներն ունեցել են միանման պատասխաններ: Առգրավվել է 1,2 միլիարդ դոլար արժողությամբ գույք, սակայն այն չի համարվել գույքի վնասի փոխհատուցում: «Հանուն ընտանիքի և առողջության պահպանման»՝ Քարիմովան պատրաստ է հրաժարվել մնացած գումարներից, որոնք իր ընտանիքը թողել է շվեյցարական բանկերի սառեցված հաշիվներում և 686 միլիոն դոլար փոխանցել պետությանը՝ գործը փակելու պարզեցված ընթացակարգ ընդունելու համար: |

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7308:18
«Արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը ՀՀ իշխանությունների քաղաքական որոշման արդյունք է». Նարե Սիմոնյան
159Երեկ, 21:48
«Եթե Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա, թող ազատ արձակի քաղբանտարկյալներին, և գնանք արտահերթ ընտրությունների». Անդրանիկ Թևանյան
157Երեկ, 21:24
Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստին (տեսանյութ)
227Երեկ, 20:55
«Ոչ մի վկա Սամվել Կարապետյանի ոչ թե դեմ, այլ անգամ նրա վերաբերյալ ցուցմունք չի տվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
152Երեկ, 20:48
Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
326Երեկ, 19:24
