Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Իրանի հետ սահմանով քաղաքացիներ ու բեռնատարներ են մուտք գործել Հայաստան

262
Երեքշաբթի, 25 փետրվարի, 2020 թ., 19:35
Իրանի հետ սահմանով քաղաքացիներ ու բեռնատարներ են մուտք գործել Հայաստան

Իրանի հետ ՀՀ սահմանին այսօր կեսօրից սկսած շարժը կտրուկ նվազել է։ Այս ընթացքում՝ 17,30-ի դրությամբ 45 բեռնատար է հատել մեր սահմանը, ու բոլորի վարորդներն ուժեղացված հսկողություն են անցել։ Գրել է ԱԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Լիանա Եղիազարյանը ֆեյսբուքյան էջում:

«ՍԱՏՄ Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետով նաև ՀՀ 10 քաղաքացի է մուտք գործել երկիր՝ անցնելով ջերմաչափում, վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշանների զննում։ Որևէ անձի մոտ կասկածելի նշաններ չեն արձանագրվել։

Նախորդ օրերին՝ մինչ Իրանի հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելը, Մեղրիի հսկիչ կետով երկիր է եկել ու բուժզննում անցել օրական 800-1100 մարդ»,- գրել է Լիանա Եղիազարյանը։