Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Ռոբերտ Քոչարյանի որդիները կանչվել են հարցաքննության

279
Երեքշաբթի, 25 փետրվարի, 2020 թ., 14:25
Ռոբերտ Քոչարյանի որդիները կանչվել են հարցաքննության

Ռոբերտ Քոչարյանի որդիները՝ Լևոն ու Սեդրակ Քոչարյանները ՀՔԾ հարցաքննության են հրավիրվել «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի գործով: Այդ մասին լրագրողներին հայտնել է ինքը՝ Լ. Քոչարյանը: Ըստ նրա՝ իրենք ունեցել են վկայի կարգավիճակ: Եղբայրները հրաժարվել են ցուցմունք տալուց:

Լ. Քոչարյանը նշել է, որ հրաժարումը բացատրել են այդ մարմնի հանդեպ իրենց վերաբերմունքով: Նրանց կարծիքով՝ այդ մարմինը եղել է կանխակալ, բազմիցս խախտել է անմեղության կանխավարկածը: