Աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ օրում կորցրել են 139 միլիարդ դոլար․ #Bloomberg
![]() Երկուշաբթի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ընդհանուր ունեցվածքը պակասել է մոտ 139 միլիարդ դոլարով՝ ԱՄՆ-ում ու այլ երկրներում ֆոնդային սակարկությունների ընթացքում ինդեքսների զգալի անկման պատճառով, գրում է Bloomberg գործակալությունը: Վարկանշային ցանկում հայտնված անձանց համար սա խոշորագույն կորուստ է այն պահից ի վեր, ինչ գործակալությունը 2016թ-ի հոկտեմբերին այսպիսի հետազոտություններ է անցկացրել: Ֆրանսիական LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Բեռնար Առնոն ու Amazon կորպորացիայի ղեկավար Ջեֆ Բեզոսը կորցրել են 4,8-ական մլրդ դոլար: Բեզոսը շարունակում է համարվել աշխարհի ամենահարուստ մարդը, իսկ Առնոն այս ցուցանիշով երրորդ տեղն է զբաղեցնում։ Իսպանական Zara առևտրի ցանցի սեփականատեր Ամանսիո Օրտեգիի կարողությունը կրճատվել է 4 մլրդ դոլարով, Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգի կարողությունը՝ 3,48 մլրդ․ դոլարով, իսկ Google ընկերության հիմնադիրներից Լարրի Փեյջի կարողությունը՝ 2,7 մլրդ դոլարով: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
