Երևան`   +24 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Լևոն Երանոսյանի գործով դատարանն անցավ տեսանյութերի ուսումնասիրմանը

724
Երկուշաբթի, 24 փետրվարի, 2020 թ., 14:35
Լևոն Երանոսյանի գործով դատարանն անցավ տեսանյութերի ուսումնասիրմանը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը: Այս փուլում հետազոտվում և ուսումնասիրվում են տեսաձայնագրությունները, որոնք առկա են նախաքննական հատորներում:

Դատարան է ներկայացել նաև ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա այս գործով ունի տուժողի կարգավիճակ:

Հիշեցնենք, ըստ նախաքննական մարմնի, 2018թ. ապրիլին հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ Երանոսյանը կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ: