«Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից». Թ. Վարդանյան
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը գրել է. «Թափառող կենդանիների վնասազերծման ՀՈԱԿ-ի ու քաղաքապետարանի իմմիտացիան, ինչպես նաև շների ՆԵՐԳԱՂԹԸ: Այն, ինչ հիմա պետք է ասեմ, ամենևին կատակ չի։ Ավագանու վերջին նիստերից մեկի ժամանակ քաղաքապետն ընդգծեց, որ թափառող կենդանիների թիվը գնալով աճում է այն պատճառով, որ Երևանում մեծ թափ է առել շների ՆԵՐԳԱՂԹԸ, ու քանի որ քաղաքապետարանը փայլուն աղբ է հավաքում, շները սոված են մնում, այդ իսկ պատճառով հարձակվում են մարդկանց վրա։ Հարկ էլ չեմ համարում մեկնաբանել քաղաքակետի այս տեսակետն ու տրամաբանությունը, բայց հորդորում եմ լրջանալ և իր սիրելի ՀՈԱԿ-ի գործունեությանը ավելի լուրջ հետևել։ Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Աստված մի արասցե, մի օր շան կծածից արձանագրենք կատաղության դեպք կամ մահ, էլ չեմ խոսում վախի ու վերջինիս հետևանքների մասին․․․ Փոխարենը, շատերը կենդանասերի քողը գլխներին քաշած, խորհուրդներ են տալիս՝ հարձակման ժամանակ ինչ անել, որ դիրքով կանգնել, կքանստել, թե՞ ստոյկա տալ, վախենալ, թե՞ չէ, ցերեկով տուն գնալ, թե՞ գիշերով․․․ Պետք չէ Հռոմի Պապից ավելի կաթոլիկ երևալ․․․ Հ.Գ. Նկարը թող մնա էստեղ, որ որևէ մեկն ավելի կենդանասեր իրեն չզգա»: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18