Երևան`   +19 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Չինաստանում 505 բանտարկյալ նոր տեսակի կորոնավիրուսով է վարակվել

2024
Ուրբաթ, 21 փետրվարի, 2020 թ., 15:40
Չինաստանում 505 բանտարկյալ նոր տեսակի կորոնավիրուսով է վարակվել

Չինաստանի բանտերում 505 մարդ COVID-19 կորոնավիրուսով է վարակվել, հայտնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արդարադատության նախարարության բանտային վարչության պետ Հե Փինը:

Զանգվածային վարակումն ախտորոշվել է երկրի տարբեր նահանգների հինգ բանտերում առնվազն 505 բանտարկյալի մոտ:
Նշվում է, որ Շանդուն նահանգում Արդարադատության վարչության պետն արդեն ազատվել է աշխատանքից: Հեռացման պատճառը «սխալ հաշվարկներն էին բանտում վիրուսի տարածումը կանխելու և վերահսկելու գործում»: Առաջին հիվանդը եղել է անվտանգության աշխատակիցը, ում հիվանդության մասին հայտնի է դարձել մեկ շաբաթ առաջ: Իշխանությունները փորձել են կանխել COVID-19-ի տարածումը բանտում, սակայն չի հաջողվել: