Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Թուրքիան հաստատել է, որ ԱՄՆ-ը կարող է #Patriot համակարգեր տրամադրել

915
Ուրբաթ, 21 փետրվարի, 2020 թ., 17:25
Թուրքիան հաստատել է, որ ԱՄՆ-ը կարող է #Patriot համակարգեր տրամադրել

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է Թուրքիային մատակարարել «Patriot» հակաօդային հրթիռային համակարգերը որպես աջակցություն Անկարային՝ սիրիական Իդլիբ նահանգում ստեղծված իրավիճակի պատճառով:

«Միացյալ Նահանգները հայտարարում է, որ մեզ աջակցում են Իդլիբում: Մենք չենք խոսում այնտեղ ամերիկյան զորքերի հայտնվելու մասին: Մեզ կարող են աջակցել Patriot համակարգերի մատակարարումների տեսքով»,- հայտարարել է Աքարը՝ CNN Turk-ին տված հարցազրույցում: