Ծխելու դեմ օրենքն «Իմ քայլում» կռիվ է գցել. «Իրատես»
«Օրերս Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունված ծխելու մասին օրենքը բավական բուռն քննարկումների, անգամ վեճերի պատճառ է դարձել հենց իշխող խմբակցության ներսում: Պատգամավորների մի մասն ընդգծված բացասական վերաբերմունք է ունեցել նախագծի առնչությամբ: Ոչ միայն ներքին խոսակցություններում, այլև հենց նախագծի քննարկման ու քվեարկության ժամանակ մի քանի պատգամավորներ բավական կոշտ արտահայտվեցին՝ այն համարելով խոցելի ու թերի մշակված: «Նախագիծը ոչ թե ծխողների դեմ պետք է լինի, այլ ծխելու: Այնպիսի օրենք են գրել, որ մարդ միայն սեփական տանը կարողանա ծխել, այն էլ՝ առայժմ: Դա էլ բավարար չէ, ասում են, թե պետք է արգելել բոլոր այն սննդատեսակները, որ ծխախոտ են հիշեցնում, օրինակ, աղի ձողիկներն ու շոկոլադե գլանակները: Դա աբսուրդ է, որովհետև իմ երեխաները, օրինակ, աղի ձողիկներ շատ են սիրում, ինչպե՞ս կարելի է դա արգելել»,- «Իրատեսի» հետ զրույցում ասաց «Իմ քայլի» պատգամավորներից մեկը»,- գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24