Երևան`   +1 °C
Այսօր`   Երկուշաբթի, 15 դեկտեմբերի, 2025 թ.

Հայաստանը կրկին աշխարհի երրորդ առավել ռազմականացված երկիրն է

2506
Ուրբաթ, 21 փետրվարի, 2020 թ., 00:20
Հայաստանը կրկին աշխարհի երրորդ առավել ռազմականացված երկիրն է

Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնը (BICC) հրապարակել է 2019 թվականի աշխարհի ամենառազմականացված երկրների ինդեքսը, համաձայն որի, Հայաստանը կրկին աշխարհի երրորդ առավել ռազմականացված երկիրն է։ Հայաստանը զիջում է միայն Իսրայելին ու Սինգապուրին, գլխավորում է Եվրոպայի առավել ռազմականացված երկրների ցանկը: Ըստ զեկույցի՝ ռազմականացման ամենաբարձր մակարդակ ունեցող երկրների տասնյակում են հայտնվել Իսրայելը, Սինգապուրը, Հայաստանը, Կիպրոսը, Հարավային Կորեան, Ռուսաստանը, Հունաստանը, Հորդանանը, Բելառուսը և Ադրբեջանը: