Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներին կառավարությունում չընդունեցին

765
Հինգշաբթի, 20 փետրվարի, 2020 թ., 14:50
Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներին կառավարությունում չընդունեցին

Հայտնել էինք, որ փետրվարի 20-ին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները: Նրանք պահանջում էին, որ իրենց ընդունի վարչապետ Ն. Փաշինյանը, և հանդիպմանը ներկա լինեն Գլխավոր դատախազը, Քննչական կոմիտեի նախագահը, Պաշտպանության նախարարը: Նրանց պահանջը լսել էր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և խոստացել փոխանցել վարչապետին:

Կառավարությունում, սակայն, ակցիայի մասնակիցներին այդպես էլ չընդունեցին: Ակցիային միացած իրավապաշտպան, փաստաբան Նինա Կարապետյանցն ասաց, որ որոշել են ամեն հինգշաբթի հավաքվել կառավարության շենքի մոտ և իրենց պահանջները ներկայացնել այնքան ժամանակ, քանի դեռ գործնական քայլեր չեն արվել՝ գործերը վերանայելու և իրական մեղավորներին բացահայտելու ուղղությամբ: