Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Հանրաքվեի անցկացումը կարժենա 3 մլրդ 447 մլն դրամ

908
Հինգշաբթի, 20 փետրվարի, 2020 թ., 12:35
Հանրաքվեի անցկացումը կարժենա 3 մլրդ 447 մլն դրամ

Կառավարությունը 3 միլիարդ 447 միլիոն դրամ հատկացրեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի կազմակերպմանը: Վարչապետը նկատեց, որ այս հարցում հնարավոր է շահարկումներ լինեն. «Այդ ծախսվող գումարը ներհոսելու է տնտեսություն, քանի որ տնտեսական գործարքներ են ի վերջո տեղի ունենալու և երկրորդը՝ ժողովրդի ազատ կամարտահայտությունն ապահովելու համար, այո, պետք է ծախսվեն գումարներ»,- ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք՝ հանրաքվեն կանցկացվի 2020 թվականի ապրիլի 5-ին: