Երևան`   +21 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Նենց փաստեր են ի հայտ գալիս, որ նույնիսկ неудобнo отвечать». Նիկոլ Փաշինյան

1191
Հինգշաբթի, 20 փետրվարի, 2020 թ., 11:55
«Նենց փաստեր են ի հայտ գալիս, որ նույնիսկ неудобнo отвечать». Նիկոլ Փաշինյան

«Գյուղական բնակավայրերում նախկինում տները կառուցվել են առանց որևէ ճարտարապետական նախագծի՝ 4 պատ, տանիք, փիլաքյան ու դրանով ամեն ինչ ավարտվում է: Թե հետո այդ տունն իրենց բարեկեցության, մտածողության, միջավայրի վրա ինչ ազդեցություն է ունենում, ոչ մեկ հետագայում չի գնահատում: Պետք է նաև էստեղ էդ տրամաբանությունից դուրս գանք ու ցանկացած շինարարություն իրականացվի նախագծով, թույլտվությամբ»,- կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով նաև Երևանում կառուցված առանձնատների խնդրին: «Պարզվում է՝ դղյակներ կան, որ սկզբից մինչև վերջ կառուցվել են ապօրինի: Մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների առանձնատներ ապօրինի շինարարություններ են: Ջանք են գործադրել, որպեսզի ընդունեն օրենսդրություն՝ ապօրինի շինարարությունների օրանականացման համար, որ ապօրինի կառուցեն-վերջացնեն: Որ էսօր Երևանի քաղաքապետարանն այլ տարբերակ չունենա, քան օրինականացնի»,- հավելեց Փաշինյանը:

Դիմելով Արդարադատության նախարարին՝ հանձնարարեց հարցը քննարկել Երևանի քաղաքապետի հետ ու փորձել լուծման տարբերակներ գտնել: «Մեր երկրում նենց փաստեր են ի հայտ գալիս, որ ասում ա՝ նույնիսկ неудобнo отвечать»,- կատակեց կառավարության ղեկավարը:

Կառավարության նիստ 20.02.2020թ.